Ariana Grande՝ Excuse Me, I Love You (փոքրատառերով), ամերիկյան համերգային ֆիլմ, որը 2019 թվականին Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ժամանակ ներկայացրել է Արիանա Գրանդեին բեմում և կուլիսներում[1]։
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Netflix-ում՝ շրջագայության ավարտից մեկ տարի անց[2][3]։ Ֆիլմի թողարկմանը նախորդել է K Bye for Now (SWT Live) (2019) համերգային ալբոմը, որում ներկայացված են Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ձայնագրությունները։
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Գրանդեն առաջիկա համերգային ֆիլմը ներկայացրել է երեք թվիթներով, որոնք հրապարակվել են Twitter-ի էջում[4]։ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Գրանդեն իր Twitter-ի էջում հաստատել է, որ առաջիկա համերգային ֆիլմը թողարկվելու է Netflix սթրիմինգային ծառայության միջոցով, ինչպես նաև հաստատել է թողարկման ամսաթիվը՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին «Excuse Me, I Love You» ֆիլմի պաշտոնական թրեյլերը թողարկվել է Netflix-ում, ապա Twitter-ում, Instagram-ում և YouTube-ում[5][6]։ Դեկտեմբերի 14-ին Netflix-ը հայտարարել է, որ ֆիլմի թողարկման հետ Netflix-ի օգտատերերին հասանելի կլինեն Գրանդեի պրոֆիլային լուսանկարները[7]։
«Excuse Me, I Love You» ֆիլմի պրոդյուսերն է Պոլ Դագդեյլը, գործադիր պրոդյուսերը՝ Արիանա Գրանդեն, ինչպես նաև Սքուտեր Բրաունը, Ալիսոն Քեյը, Սքոթ Մանսոնը SB Projects-ի համար, և Ջեսսի Իգնջատովիչը և Էվան Պրագեր Den of Thieves-ի համար։ Սայմոն Ֆիշերը, Լիզ Գարբուսը և Դեն Կոգանը պրոդյուսերներն են, իսկ Փոլ Դագդեյլը, Ռեյ ռոքը և Ջեյմս Շինը՝ համակատարողները[1][8]։